-
17.11.2013|
12:18
«Ազատության ժողովուրդը» գնում է դեպի «Առաջ, Իտալիա»: Սիլվիո Բեռլուսկոնին պաշտոնապես հայտարարել է «Առաջ, Իտալիա» շարժման վերականգնման և «Ազատության ժողովուրդ» կուսակցության լուծարման մասին, ավելի ճիշտ` կուսակցությունը ընդգրկվում է շարժման մեջ:
-
17.11.2013|
12:14
Անխոնջ գիտնականները աշխարհի վերջի նոր ժամկետ են գտել` 2014-ի փետրվարի 22-ը: Այս անգամ «մեղավորը» մայաները չեն, այլ` վիկինգները: Վիկինգների առասպելի համաձայն` հսկայական Ֆենրիր գայլը այդ օրը կսպանի Օդին աստծուն, որից հետո կմեռնեն մյուս աստվածները, իսկ գայլը կուլ կտա արևը և երկիրը կհայտնվի խավարի մեջ:
-
17.11.2013|
12:13
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը Интерфакс գործակալության հետ զրույցում ասել է, որ 2 երկրներին միավորող շահերի ու խնդիրների քանակը շատ ավելի մեծ է, քան՝ տարաձայնությունները։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ դեսպանը նաև նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է աշխատեն ունեցած տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։
-
17.11.2013|
12:12
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Իրանը շարունակում է ատոմային ռումբերի ու գործողության հեռահար շառավղով հրթիռների ստեղծումը»։
-
17.11.2013|
12:10
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությանը, թե Թեհրանի հետ միջուկային բանակցությունները լավ գաղափար չեն, ասել է, որ Իրանի պարագայում դիվանագիտությունը պատերազմից նախընտրելի է։
-
17.11.2013|
12:09
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը ԱՄՆ-ը ներկայացված կլինի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Ռաջիվ Շահի գլխավորած պատվիրակությամբ:
-
17.11.2013|
12:07
Մինչև 2020 թ. Տաջիկստանի նախագահը կլինի Էմոմալի Ռահմոնը` նա նոյեմբերի 6-ին վերընտրվելուց հետո երդմնակալությամբ հերթական անգամ ստանձնել է երկրի ղեկավարությունը:
-
16.11.2013|
19:20
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն իր լուսավորչական գործունեության հերթական փուլում այսօր թանկ նվերներ մատուցեց կրթահամալիրի ուսուցիչներին և սովորողներին: Կրթահամալիրում նշվող «Սեբաստացու օրեր» ավանդական տոնական շաբաթվա վերջին օրը նա հրավիրել էր Երևանի պետական կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան), որը կրթահամալիրի «Մեդիակենտրում» հանդես եկավ ջազային համերգով: Տոնական շաբաթն ավարտվեց մրցանակաբաշխությամբ:
-
16.11.2013|
19:08
Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է Երևանում Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման հարցը:
-
16.11.2013|
18:44
Չբարարվելով հինգերորդ տուրում սպիտակ խաղաքարերով ունեցած հաջողությամբ` այսօր Մագնուս Կառլսենը ևս մեկ անգամ խոցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ու մրցամարտի հաշիվը դարձրեց սկզբունքորեն կրիտիկական` 4:2: